Դասընթացի մասին
Արցախի պատմության ամբողջ ընթացքը հասկանալու, պատմական օրինաչափություններին ու զարգացման նրբություններին ծանոթ լինելու համար Սովորենք պատմությունից նախագիծը կազմակերպում է «Արցախի պատմություն․ պատմական ճշմարտություն» խորագիրը կրող դասընթաց։
Դասընթացի շրջանակներում կքննարկենք Արցախի պատմությունը Հայոց և Համաշխարհային պատմության համատեքստում՝ անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր։ Արցախի բնաշխարհից և պատմաաշխարհագրական նկարագրից մինչև հնագիտություն, Վանի թագավորությունից մինչև Բագրատունյաց թագավորություն, Արցախի մելիքներից մինչև Հայաստանի Առաջին Հանրապետություն, արցախաադրբեջանական հակամարտության ծագումից մինչև 44-օրյա պատերազմ և բանակցային գործընթաց։
Ընդհանուր 8 դաս
1․ Արցախի բնաշխարհը և պատմաաշխարհագրական նկարագիրը
2․ Արցախի պատմամշակութային ժառանգությունը
3․ Արցախը Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար
4․ Նոր շրջան։ Արցախի ազատագրական պայքարը, Խամսայի մելիքություններ
5․ Նորագույն շրջան։ Արցախը 1918-1921 թվականներին
6․ Սովետական տարիներ, Արցախյան ազատամարտ (1988-1994 թթ․)
7․ 4-օրյա պատերազմ և 44-օրյա պատերազմ
8․ Բանակցային գործընթացը, Արցախի ներկան և ապագան
Դասընթացի հեղինակն է Գոռ Ղազարյանը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ։ Գոռ Ղազարյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների, ներկայացրել Արցախի պատմությանն առնչվող հետազոտություններ, ունի տպագրված հոդվածներ հայտնի գիտական պարբերականներում, ունի պատմության դասավանդման բազմամյա փորձ։ Մասնակցել է հնագիտական 3 էքսպեդիցիաների, այդ թվում նաև՝ միջազգային։ 2019թ.-ից առ այսօր հանդիսանում է «Թոնդրակ» ընկերության գործադիր տնօրենը։