Դասընթացի մասին
Ներկայացնում ենք ճանաչողական դասախոսություններ հոգեվերլուծական տեխնիկաների վերաբերյալ։
Դրանցում կգտնեք օգտակար տեղեկություններ մարդ-մարդ փոխհարաբերությունների մասին:
Հոգեբանները, հոգեթերապևտները և հոգեվերլուծությունով հետաքրքրվողները պատկերացում կկազմեն հոգեվերլուծական աշխատանքի մասին, կծանոթանան հիմնական մեթոդներին և տեխնիկաներին: Ի դեպ, դրանք հաճախ կիրառվում են հոգեթերապևտիկ ոչ վերլուծական ուղղություններում և մարդկային շփման հետևյալ ոլորտներում՝ կին-տղամարդ, ծնող-երեխա, գործատու-աշխատակից, բժիշկ-հիվանդ, դասախոս-ուսանող և այլն:
Հոգեբանության, ինքնաճանաչման, հույզերի կառավարման մասին ավելի շատ նյութեր կարող եք կարդալ Facebook-ի և Telegram-ի մեր էջերում։
Բարի ընթերցում։