ԲացՄուգ
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ
Հոգեբանական առումով դիստանցիան կարևորվում է հոգեթերապիայի բոլոր ձևերում, հատկապես՝ հոգեվերլուծությունում:
Դիստանցիան «տարածություն» է այցելուի և հոգեթերապևտի միջև: Ընդհանուր առմամբ, որպես երևույթ՝ դիստանցիան դրսևորվում է ֆիզիկական, սոցիալական, իրավական, հոգեբանական, հոգեթերապևտիկ և մի շարք այլ ասպարեզներում: Բոլոր գոյություն ունեցող ձևերում, իր բոլոր արտահայտումներում «դիստանցիան» հետապնդում է մի շարք հստակ նպատակներ:
Վերլուծական դիստանցիան վերլուծական շրջանակի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է: Շրջանակի մյուս մասերի հետ մեկտեղ այն պայմանավորում է աշխատանքի որակը: Դիստանցիան հիմնականում ձևավորվում է վերլուծական աշխատանքի ժամանակ:
Որոշ դեպքերում և որոշ առումներով դիստանցիայի ձևավորումը սկսվում է նախքան այցելուի և մասնագետի առաջին հանդիպումը: «Ճիշտ» դիստանցիան իր հիմքում ենթադրում է հարգանք` կատարվող աշխատանքի, ինչպես նաև վերլուծության երկու կողմերը ներկայացնող անձանց նկատմամբ:
Միջանձնային փոխհարաբերություններում դիստանցիան ունի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք առկա են միջազգային, միջպետական հարաբերություններում, ինչպես նաև կենցաղում, օրինակ՝ հարևանների միջև:
Բոլոր դեպքերում կան սահմաններ, որոնց պահպանման համար ստեղծվել և գործում են հատուկ օրենքներ: Միջպետական, միջանձնային և միջկոնֆեսիոնալ սահմանների անօրեն խախտումը հաճախ բերում է անցանկալի հետևանքների: Այդ առումով վերլուծողը հատկապես ուշադիր պետք է լինի իր և իր այցելուի միջև եղած դիստանցիայի պահպանմանը:
«Սահման» և «դիստանցիա» հասկացությունները տարբեր են, սակայն շատերը դրանք շփոթում կամ նույնականացնում են:
Թերապիայի ընթացքում նևրոտիկ անձնավորությունները բազմիցս կամա թե ակամա փորձում են խախտել միջանձնային սահմանները և փոփոխել միջանձնային դիստանցիայի չափերը: Նրանք դա հաճախ անում են ենթագիտակցորեն՝ ստուգելու համար վերլուծողի «մասնագիտական ամրությունը»: Դրանով այցելուն նաև արտահայտում է իր դիմադրությունը վերլուծական պրոցեսին:
Աշխատանքում ցանկալի է պահպանել դիվանագիտական հարաբերություններ։ Նախընտրելի է, որ վերլուծողը ձգտի մշտապես գտնվել «բարյացակամ-չեզոք» հոգեվիճակում և մշտապես հիշի, որ այցելուն եկել է իր առողջական կարիքները բավարարելու նպատակով: Նրա վարքագծի բոլոր արտահայտումները հարկավոր է դիտարկել իբրև ախտանիշներ:
Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ վերլուծողը նույնպես սուբյեկտիվ է (իբրև մարդ` ունի իր անձնային թերությունները, սակայն դրանք անհամեմատ քիչ են, քան այցելուինը, քանի որ վերլուծողն այդ ուղղությամբ պարտադիր կերպով երկարատև աշխատել է իր վերլուծողի հետ) և ունի իր աշխատանքային նպատակները վերլուծության պրոցեսում, օրինակ՝ պարտավոր է մշտապես կատարել իր «հակատրանսֆերի» վերլուծություն:
Երկու կողմերի շարժառիթները, միջանձնային սահմաններն ու դիստանցիան հարկավոր է պահպանել և պահել ուշադրության կենտրոնում: Ցանկալի է, որ վերլուծողը, պահպանելով դիստանցիան, իր վերլուծական աշխատանքով նպաստի նաև այցելուի կողմից միջանձնային դիստանցիայի պահպանմանը:
Բուժական, թերապևտիկ նպատակից զատ՝ դիստանցիայի պահպանումը կողմերին զերծ է պահում միջանձնային տարբեր «դժբախտ» պատահարներից:
Այցելուի կողմից պահպանվող դիստանցիան որոշակի լարվածություն է առաջացնում նրա իսկ հոգեկանում: Բնական է, որ անցանկալի լարումն իջեցնելու նպատակով այցելուները հաճախ ձգտում են խախտել դիստանցիան՝ կրճատելով կամ մեծացնելով այն:
Արդյունավետ հոգեվերլուծական աշխատանքը ստեղծում է պայմաններ և հնարավորություններ՝ այդ լարման միջոցով այցելուի նևրոտիկ խնդիրներն առավել ցայտուն և հեշտ լուծվող դարձնելու: Դիստանցիայի խախտումները թերապիայում ինքնին կարող են վերլուծության ենթակա կարևոր նյութ լինել:
Դիստանցիան հարաբերական երևույթ է․ նմանատիպ իրավիճակներում նույնանման թվացող դիստանցիաները կարող են էապես շատ տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ, ինչպես նաև նույն մարդու մոտ՝ տարբեր իրավիճակներում:
Յուրաքանչյուր դեպք հարկավոր է վերլուծել՝ կիրառելով անհատական մոտեցում, հաշվի առնելով տվյալ դեպքին բնորոշ առանձնահատկությունները:
Աշխատելիս մշտապես ցանկալի է հիշել այն մասին, որ որակյալ և արդյունավետ հարաբերությունների, առավել ևս՝ աշխատանքային հարաբերությունների հիմքում պետք է լինի հարգանքը միմյանց անձերի նկատմամբ:
Աֆորիզմներ
Ընկերությունը՝ վեցից հետո:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Արեգակին պետք է հեռվից նայել:
Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր:
Բարեկամիդ հետ գործ մի արա:
Ծառայությունը՝ ծառայություն, ընկերությունն՝ ընկերություն:
Վստահիր, բայց ստուգիր:
Օրենքը խիստ է, սակայն օրենք է (լատ․)։
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.