ԲացՄուգ
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Գործնական հոգեվերլուծության գրեթե առաջին օրերից Զիգմունդ Ֆրեյդը կարևորել է երազներն՝ իբրև անգիտակցականի արտահայտում: 1896-ին նա ավարտում է «Երազների վերլուծություն» գիրքը:
Շուտով երազների վերլուծությունն իր արդյունավետության շնորհիվ համալրում է հոգեվերլուծական հիմնական տեխնիկաների շարքը, իսկ Ֆրեյդն այն անվանում է «արքայական ճանապարհ դեպի ենթագիտակցություն»:
Պաշտպանական մեխանիզմներ օգտագործելով՝ հոգեկանն արգելափակում է անցանկալի և ցավոտ հիշողությունների ուղղակի մուտքը գիտակցություն: Սակայն գոյություն ունեն նաև այլ, շատ հետաքրքիր ճանապարհներ՝ նման հիշողությունները գիտակցությանը մոտեցնելու համար: Դրանցից մեկը երազներն են:
Երազներում տհաճ և ցավոտ պատկերներն ու հիշողությունները կերպարանափոխվում են և արտահայտվում խորհրդանիշների (սիմվոլների) տեսքով: Այդպես դրանք կարողանում են մոտենալ գիտակցությանը։
Երազների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է կատարել շատ զգույշ, քանի որ խորհրդանիշների հետևում թաքնված խնդիրները կարող են վերլուծվողի համար այդ պահին դեռ անընդունելի լինել: Ուստի հարկավոր է դրանց գիտակցմանը մարդուն մոտեցնել քայլ առ քայլ:
Խորհրդանիշերի, ինչպես նաև ախտանիշների վաղաժամ կամ կոպիտ մեկնաբանումները կարող են ունենալ ծանր հոգեբանական, անգամ՝ առողջական հետևանքներ: Նման մոտեցումը կոչվում է «վայրի հոգեվերլուծություն»: Այն կարող է հանդիպել սկսնակ և ոչ լիարժեք վերլուծված մասնագետների մոտ:
Բարեբախտաբար, այս երևույթը հոգեվերլուծողների պրակտիկայում հանդիպում է շատ հազվադեպ:
Երազների մեկնաբանությունները հարկավոր է (ամեն տվյալ պահին) կատարել այնպիսի ինտենսիվությամբ և խորությամբ, որպիսին այցելուն պատրաստ է:
Փորձի ձեռքբերման հետ մեկտեղ՝ վերլուծողը կարողանում է առավել ստույգ որոշել այցելուի՝ «մեկնաբանությունների տանելիության» աստիճանը:
Երազները մարդու գլխուղեղի, նրա կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի անբաժան մասն են: Դրանք հիմնականում տեղի են ունենում, երբ մարդը քնած է: Երազային պատկերներ կարող են նկատվել «ֆազային» կոչված վիճակներում, երբ մարդը դեռ չի քնել ամբողջությամբ, կամ դեռ չի արթնացել ամբողջությամբ: Դրանք քնի մեջ մտնելու և արթնանալու պրոցեսներն ուղեկցող երևույթներ են:
Բուն քունը տեղի է ունենում նշված «ֆազային» վիճակների միջև և բաղկացած է փուլերից, որոնք տևում են 1,5-ից 2 ժամ: Ամեն փուլն, իր հերթին, կազմված է երկու մասից՝ «դանդաղ» և «արագ» (պարադոքսալ): «Դանդաղ» ֆազան երկարատև է, իսկ «արագը»՝ շատ կարճատև: Մարդը կարող է տեսնել երազներ միայն քնի «արագ» ֆազայում:
Այսպիսով՝ ցանկացած մարդ, որը գոնե 1,5-ից 2 ժամ քնում է, անպայման երազ է տեսում: Սակայն կարող է այն չհիշել:
Երազը չհիշելու պատճառներից մեկն, օրինակ, այն է, որ այն անցանկալի տեղեկություններ է պարունակում:
Երազներն, ըստ իրենց էության, լինում են բազմատեսակ․
1) երազներ օրվա կատարվածի վերաբերյալ,
2) երազներ չբավարարված ցանկությունների վերաբերյալ,
3) հաճախակի կրկնվող երազներ, որոնք կամ դոմինանտ-գերիշխող գաղափարի արտահայտում են, կամ նախկինում տարած հոգեկան տրավմաների (ՀՏՍԽ) հետևանք են,
4) երազներ, որտեղ մարդը պատրաստվում է ապագա իրադարձություններին (կարևոր հանդիպում, քննություն․․․),
5) երազներ, որտեղ մարդը խորհրդանիշերի ձևով տեսնում է այն, ինչն ուղղակիորեն տեսնել դեռ պատրաստ չէ,
6) ախտորոշիչ, կամ պրոգնոստիկ բնույթի երազներ,
7) այլ։
Երազում տեսած տեղեկությունները, դեպքերը, խորհրդանիշները կարող են ունենալ բազմաթիվ իմաստներ: Օրինակ՝ նույն մարդու մոտ նույն խորհրդանիշը տարբեր երազներում կարող է տարբեր իմաստներ ունենալ: Ուստի՝ մեկնաբանելիս հարկավոր է լինել ուշադիր՝ ձգտելով յուրաքանչյուր անգամ ցուցաբերել անհատական մոտեցում:
Աֆորիզմներ
Սոված հավը երազում կորեկ է տեսնում:
Կրկնությունը գիտության մայրն է:
Երազելը վնասակար չէ:
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Երազները երբեմն իրականանում են:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.