ԲացՄուգ
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ
Հոգեթերապիայում կարևոր դեր է խաղում դիմելաձևը: Ինչպես ցանկացած ինֆորմացիա, դիմելաձևն, իր ֆորմալ կողմից զատ, կրում է վերլուծական իմաստներ: Դիմելաձևի վերլուծությունը կարող է կարևոր տեղեկություններ տալ թերապևտին:
Ցանկալի է, որ թերապևտն ու այցելուն համատեղ աշխատանքում հետևեն ոչ միայն չեզոք-բարյացակամ վերաբերմունքի պահպանմանը միմյանց նկատմամբ, այլև ջանան վերլուծության ենթարկել ցանկացած շեղում նման վերաբերմունքից: Փոխհարաբերություններում կատարյալ չեզոքություն և բարյացակամություն ունենալն անհնար է, սակայն ձգտել դրան հարկավոր է:
Գիտակցական մակարդակում վերլուծության կողմերն, անշուշտ, կարևորում են դա, քանի որ չեզոքությունը և բարյացակամությունն այն հիմնային որակներից են, որոնք ապահովում են աշխատանքի արդյունավետությունը:
Վերլուծողն աշխատանքի որակը պահպանելու համար մշտապես վերլուծում է իր հակափոխանցումները: Վերլուծվողը նույնն անել ի վիճակի չէ: Նա, մի կողմից, ցանկանում է օր առաջ ազատվել իրեն անհանգստացնող ներքին կոնֆլիկտներից, մյուս կողմից՝ դեռ պատրաստ չէ դրան:
Նա «դիմադրում է», քանի որ յուրովի «սերտաճել» է իր ներքին խնդիրներին, սովորել է ապրել դրանց հետ՝ նայելով կյանքին «նևրոտիզմի ակնոցով»: Նևրոտիկ պաշտպանությունները թույլ չեն տալիս նրան զարգանալ և ձեռք բերել կյանքի բավարար փորձ:
Հոգեախտաբանական պաշտպանական մեխանիզմները ձգտում են պաշտպանել նրան արագ փոփոխություններից, քանի որ խորքային աշխատանքներում տեմպի դանդաղությունը ցավազրկող դեր է կատարում հոգեթերապիայում: Հաճախ վերլուծվողն իր «հոգու ցավերը» մեղմելու նպատակով փորձում է «դանդաղեցնել թերապիան»՝ խաթարելով թերապևտիկ հարաբերությունները և «տեղափոխելով» դրանք կենցաղային հարթություն:
Դիմելաձևի վերլուծությունը կարող է բացահայտել այնպիսի կարևոր տեղեկություններ այցելուի մասին, ինչպիսիք են միջանձնային հարաբերությունների կուլտուրայի մակարդակը, հուզականության աստիճանը, հոգեվերլուծական փոխհարաբերություններում առաջացած նախապաշարմունքներն ու անձնային այլ որակները:
Այցելուի դիմելաձևը կարող է ունենալ հետևյալ իմաստները.
- հնարավորինս հեռու մնալ հոգեվերլուծողից և հոգեվերլուծությունից,
- հնարավորին չափ մոտենալ հոգեվերլուծողին և վերլուծությանը,
- ցույց տալ թերապևտին իր անտարբերությունը նրա անձի նկատմամբ,
- ցույց տալ թերապևտին իր համակրանքը կամ հակակրանքը նրա նկատմամբ,
- ինքնահաստատվել,
- տարբեր «օգուտներ» («երկրորդային շահեր») ստանալ այդ աշխատանքային փոխհարաբերություններից:
Դիմելաձևի միջոցով հոգեվերլուծողը կարող է.
- ցուցաբերել հարգալից վերաբերմունք այցելուի նկատմամբ,
- ցույց տալ աշխատանքային կողմերի միջև ցանկալի դիստանցիան,
- կարևորել այցելուին և ցույց տալ նրա նկատմամբ իր դրական վերաբերմունքն՝ անկախ այցելուի «տրանսֆերային սպասումներից», ինքնագնահատականից և հոգեվիճակից:
Դիմելաձևն՝ իբրև վերլուծական գործիքակազմի բաղադրիչ մաս, նման է «թերապևտիկ դիստանցիային»: Կարելի է ասել, որ դիմելու ձևը «վերաբերվելու ձևի» արտահայտումներից մեկն է:
Հոգեվերլուծողի կողմից չափազանց մտերմիկ դիմելաձևը նևրոտիկ անձնավորության մոտ կարող է առաջացնել հոգեկան լարման կտրուկ անկում: Առաջին հայացքից դա լավ է և կարող է դիտարկվել իբրև շատ մարդասիրական և օգտակար մի վերաբերմունք: Իրականում, դա այդպես չէ և նույնիսկ խիստ վնասակար է վերլուծվողի համար: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կշփոթվի և կդժվարանա տարբերել իր կյանքում եղած փոխհարաբերությունները վերլուծականից:
Եվ հակառակը, երբ թերապևտը չափազանց պաշտոնական և սառը դիմելաձև կիրառի, այցելուի մոտ կարող են տարբեր տեսակի տագնապներ, վախեր և ավելորդ հուզական լարումներ առաջանալ: Դա, իր հերթին, կարող է լրացուցիչ արգելք հանդիսանալ առանց այն էլ դիմադրություններով լի վերլուծական աշխատանքում:
Վերլուծողի հմտությունը կայանում է նրանում, որ նա յուրաքանչյուր այցելուի համար գտնում և կիրառում է այն դիմելաձևը, որը կնպաստի աշխատանքի առավել արդյունավետ ընթացքին:
Հոգեվերլուծության մեջ չպետք է վախենալ սխալներ գործելուց: Փոխարենը հարկավոր է յուրաքանչյուր սխալ մանրամասն վերլուծել՝ այցելուի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանալու համար: Վերլուծական աշխատանքն ինքնին «սխալների վերլուծություն» է:
«Սխալներն» ու ախտանիշներն այն նյութերն են, որոնց վերլուծությունը նպաստում է ինչպես այցելուի ապաքինմանն, այնպես էլ վերլուծողի մասնագիտական զարգացմանը:
Աֆորիզմներ
Ինչպես նավն անվանես, այնպես էլ այն կնավարկի:
Ինչ ցանես, այն կհնձես:
Հարգի՛ր, որ հարգվես:
Չա՛փդ ճանաչիր:
Ջուրը մտնողն անձրևից չի վախենա:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.