ԲացՄուգ
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ
Ինքնաճանաչման և աշխարհաճանաչման գործընթացներում մարդու հոգեկանը կիրառում է տրանսֆերի երևույթը: Տրանսֆերի միջոցով մարդը փորձում է, որքան հնարավոր է, ճանաչել իրականությունը` համեմատելով այն իր նախկին փորձի հետ:
Հոգեբանությունում տրանսֆերը (փոխանցում, պրոյեկցիա) հույզերի, պատկերացումների, դիրքորոշումների փոխանցումն է մի մարդուց մյուսի վրա: Ինչ-որ առումով տրանսֆերն անցյալի փորձի փոխանցում կարելի է անվանել: Անծանոթ երևույթների նկատմամբ մարդն ունենում է որոշակի տագնապ, որը փորձում է մեղմել տրանսֆերի միջոցով:
Կարելի է ասել, որ տրանսֆերը ճանաչողական մեխանիզմներից մեկն է:
Ինչպես բոլոր տեսակի մարդ-մարդ և մարդ-աշխարհ հարաբերությունները, հոգեթերապևտիկ հարաբերությունները բացառություն չեն փոխանցման կիրառման առումով: Այցելու-թերապևտ հարաբերություններում տրանսֆերի վերլուծությունը վերլուծական կարևոր տեխնիկաներից մեկն է:
Այցելուից դեպի թերապևտ փոխանցումը կոչվում է տրանսֆեր, իսկ թերապևտից դեպի այցելու փոխանցումը՝ կոնտրտրանսֆեր:
Տրանսֆերը և կոնտրտրանսֆերն՝ իբրև երևույթ, նույնն են, սակայն տարբերվում են իրենց ուղղվածությամբ: Տրանսֆերի այս տարանջատումը նպատակ ունի պարզեցնելու և ավելի արդյունավետ դարձնելու այցելու-թերապևտ հարաբերությունները՝ որակյալ թերապիայի համար:
Տրանսֆերի և կոնտրտրանսֆերի վերլուծությունները հնարավորություն են տալիս նվազեցնելու միջանձնային հարաբերություններում առկա սուբյեկտիվությունը: Թերապևտն օգնում է այցելուին տարանջատել իր մտացածին պատկերացումներն ու զգացողություններն իրականությունից, ինչի շնորհիվ՝ նրան մոտեցնում է իրականության ավելի ճշգրիտ ընկալմանը:
Միաժամանակ թերապևտը, լինելով սուբյեկտիվ մարդկային էակ, նույնպես ակամա կիրառում է տրանսֆեր:
Քանի որ իրականությունը, ինչպես նաև մարդկային անձերն ինքնին շատ բարդ են (և սկզբունքորեն անճանաչելի),յուրաքանչյուր հոգեթերապևտ, արդյունավետ աշխատելու համար, ցանկալի է, որ մշտապես վերլուծի իր զգացմունքները, պատկերացումները և վերաբերմունքը վերլուծվողի նկատմամբ:
Դա հնարավորություն կտա այցելուի վերաբերյալ սեփական հույզերը, պատկերացումներն ու սպասումներն առանձնացնել իրականությունից և այցելուին չվերագրել հատկանիշներ, որոնք նա չունի:
Հարկավոր է, որ վերլուծողը պահպանի ոչ միայն արտաքին, ձևական, այլև ներքին բարյացակամ և չեզոք վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, ինչը շատ և շատ դժվար է: Կոնտրտրանսֆերի մշտական վերլուծությունը նպաստում է դրան՝ փոխհարաբերությունները դարձնելով ավելի արդյունավետ, պարզ, հասկանալի, պատասխանատու և, իհարկե, «իրականությանն ավելի մոտ»:
Ժակ Լականի վերլուծական դպրոցը չի ընդունում կոնտրտրանսֆերի գոյությունը՝ միաժամանակ ընդունելով տրանսֆերի երևույթը: Ֆրեյդյան դպրոցն, ի տաբերություն դրան, համարում է, որ թերապևտը, որքան էլ լավ վերլուծված լինի, մնում է սուբյեկտիվ և չի կարող բոլորովին չունենալ տրանսֆերներ այցելուի վերաբերյալ:
Տրանսֆերն ունի մի շարք դրական կողմեր: Աշխատանքի սկզբում այն հնարավորություն է տալիս երկու կողմերին լինելու մեղմ, ճանաչելու միմյանց՝ միաժամանակ գտնվելով սեփական պատկերացումների ազդեցության ներքո:
Տրանսֆերային հարաբերությունները բնորոշ են նևրոտիզմին և ընդհանրապես նևրոտիկ անձանց: Տրանսֆերը՝ որպես երևույթ, փսիխոզով տառապող հիվանդներին բնորոշ չէ: Պատճառներից մեկն այն է, որ փսիխոզով տառապող անձը չունի բավարար հոգեբանական «իներցիոն մեխանիզմներ», որոնք հատկապես բնորոշ են նևրոզով տառապող անձանց:
Այսինքն՝ նևրոզով տառապողը, փորձի կուտակմանը զուգահեռ, ձեռք է բերում միանման երևույթներին ընդհանուր հայացք նետելու մի ունակություն, որն էլ էապես հեշտացնում է նորի ընկալումը:
Փսիխոզով տառապողները մեծ դժվարություն ունեն նորը ճանաչելու հարցում․ նախկին փորձը ներկայում կիրառելու նրանց մեխանիզմները լավ չեն գործում: «Հավանական կանխատեսման» ունակությունը (հասկացության հեղինակը վրացի ճանաչված հոգեբան Ուզնաձեն է) փսիխոտիկների մոտ վնասված է, ավելի ճիշտ՝ ի տարբերություն նևրոտիկների, բավարար զարգացած չէ: Նրանք դժվարանում են իրենց նախկին փորձն օգտագործել ներկայում:
Կոնտրտրանսֆերի վերլուծությունը պետք է թերապևտի համար լինի ամենակարևոր աշխատանքներից մեկը:
Տրանսֆերի երևույթն այն «տեղն է», որտեղ պատկերվում և արտահայտվում է այցելուի նևրոզը: Այցելուն, իր նևրոտիկ խնդիրները բերելով թերապևտի սենյակ, դրանք «տեղադրում է» թերապևտի նկատմամբ ունեցած տրանսֆերի մեջ: Այս երևույթը կոչվում է «նևրոզը տրանսֆերի մեջ»:
Աֆորիզմներ
Քո արշինով մի՛ չափիր:
Քարտեզը տարածք չէ:
Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ:
Նախքան ուրիշի աչքի փուշը հանելը քո աչքի գերանը հանիր:
Մի՛ դատիր, որ չդատվես:
Ըստ հագուստի դիմավորում են, ըստ խելքի՝ ճանապարհում:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.