ԲացՄուգ
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոգեվերլուծական աշխատանքի սկզբում կամ ընթացքում այցելուները հետաքրքրվում են աշխատանքի տևողությամբ: Այս հարցն աշխատանքի տարբեր փուլերում տարբեր այցելուների մոտ բազմաթիվ իմաստներ կարող է կրել: Դրանցից մեկը «տնտեսական-ֆինանսական» իմաստն է: Քանի որ վերլուծությունը վճարովի է, բնական է, որ այցելուն ցանկանում է իմանալ, թե որքան կարող է այն տևել:
Ֆինանսական նկատառումներով աշխատանքի ընդհատումը նույնքան վնասակար է, որքան ցանկացած այլ պատճառով աշխատանքի ընդհատումը: Հետևաբար՝ ցանկալի է նախապես պատրաստվել ինքնաճանաչման երկարատև գործընթացին և հնարավորինս ճիշտ հաշվարկել սեփական միջոցները:
Վերլուծական աշխատանքը տևում է ամիսներ և նույնիսկ տարիներ: Սակայն, ինչպես ամեն ինչ, վերլուծությունը նույնպես ունի սկիզբ և ավարտ: Քանի որ ինքնաճանաչման աշխատանքը բարդ է և կախված է բազմաթիվ գործոններից, ոչ ոք երբևէ չի կարող կանխագուշակել դրա իրական տևողությունը:
Այդուհանդերձ, ցանկալի է, որ թե՛ այցելուն, թե՛ հոգեվերլուծողը կարողանան աշխատել «անորոշության մեջ»: Կյանքում հաճախ է լինում, երբ գործ ենք ունենում կարևոր, սակայն ոչ ստույգ, անորոշ երևույթների հետ: «Անորոշի» հետ աշխատելու ունակությունը շատ կարևոր է թե՛ կյանքում, թե՛ վերլուծական աշխատանքում:
Հոգեվերլուծությունը մարդկային գործունեության այն տեսակն է, որը, տեղի ունենալով բազմաթիվ անորոշությունների առկայության պայմաններում, միաժամանակ մարզում է այդ անորոշություններին դիմագրավելու ունակությունը:
Ցանկալի է, որ վերլուծողն այցելուին հայտնի վերլուծական աշխատանքի երկարատևության, ժամանակային և այլ առումներով անորոշության մասին: Աշխատանքի տևողության վերաբերյալ ստույգ ժամկետ նշելը տեղին չէ:
Մյուս կողմից՝ հարկավոր է այցելուին հայտնել, որ նա ցանկացած պահի իրավունք ունի միակողմանիորեն ընդհատելու վերլուծական աշխատանքը։ Դա նրան կտա ապահովության զգացում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետ ընթացքին:
Երբեմն հարկավոր է լինում, որ այցելուն, ունենալով վերլուծության համար նախատեսված գումար, մտածի նոր միջոցներ վաստակելու կամ ձեռք բերելու մասին, որպեսզի աշխատանքը վաղաժամ չընդհատվի: Վերլուծվողը պետք է ձգտի լինել ինքնուրույն և պատասխանատու նաև ֆինանսական միջոցներ վաստակելու և ծախսերի առումով:
Վերլուծական աշխատանքը կողմերից պահանջում է լինել ոչ միայն աշխատասեր, այլ նաև խիզախ և դիմացկուն: Սակայն ինչպիսի դժվարությունների էլ այցելուն հանդիպի իր թերապիայի ժամանակ՝ դրանք նրան տանում են դեպի հասունացում, ինքնուրույնություն՝ նրան պատասխանատու դարձնելով իր սեփական անձի և կյանքի նկատմամբ:
Նմանատիպ դժվարությունները նպաստում են առավել ադապտացված անձի ձևավորմանը:
Վերլուծական աշխատանքի երկարատևության վրա կարող են ազդել մի շարք գործոններ.
- Որքան բարձր է վերլուծվող անձի «աններդաշնակության» աստիճանը, այնքան ավելի երկար կտևի վերլուծական աշխատանքը:
- Որքան մեծ լինի սեփական անձը ճանաչելու և անձնային խնդիրները լուծելու մոտիվացիան, այնքան ավելի կարճատև կլինի վերլուծական աշխատանքը:
- Որքան շատ և ուժեղ լինեն անձի դիմադրություններն, այնքան աշխատանքը երկարատև կլինի:
- Որքան մեծ ծավալի աշխատանք կատարի վերլուծվողը միջսեանսային ժամանակահատվածում, այնքան կարճատև կլինի նրա թերապիան:
- Մյուս հավասար պայմաններում այցելությունների հաճախականության մեծությունն ուղիղ համեմատական է թերապիայի վաղ ավարտին:
- Թերապիայի արագ կամ դանդաղ ընթացքին կարող են նպաստել այցելուի կյանքում առկա բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ՝ ընտանիքի անդամները, ծնողները, աշխատանքի բնույթը, սոցիալական բազմաթիվ գործոններ և այլն:
Ինչևէ, անձի թերապիան՝ իբրև ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթաց, վերջ չունի և ընթանում է մարդու ողջ կյանքի ընթացքում: Երբ խոսում ենք թերապիայի մասին, նկատի ունենք այցելուի և վերլուծողի միջև ընթացող աշխատանքը: Ուստի՝ թերապիան կարելի է համարել հաջողված, երբ դրա արդյունքում այցելուն ձեռք է բերում ինքնուրույն որակյալ վերլուծություններ կատարելու ունակություն:
Ուսուցողական (դիդակտիկ) վերլուծության ավարտից հետո ենթադրվում է այցելու-թերապևտ հարաբերությունների շարունակություն՝ սուպերվիզիաների ձևով:
Պետք է նշել, որ թերապիայի ավարտի վերաբերյալ վերոհիշյալ ցուցանիշները վերաբերում են դասական վերլուծությանը:
Դասական առումով վերջնական է համարվում այն վերլուծությունը, որի հետևանքով վերլուծվողն անձի այնպիսի որակներ է ձեռք բերում, որոնք նրան հնարավորություն են տալիս աշխատելու որպես վերլուծող:
Վերլուծության ավարտի վերաբերյալ որոշումը, ցանկալի է, որ կայացնեն վերլուծության երկու կողմերը՝ դրան նվիրելով մեկ կամ նույնիսկ մի քանի սեանս: Դա շատ կարևոր է, քանի որ անավարտ վերլուծությունն ավարտված համարելով՝ կարելի է վերլուծվողին մեծ վնասներ հասցնել: Նման պարագայում պատասխանատվությունը երկկողմանի է: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վերլուծողը զգուշացնում է վերլուծվողին նրա վերլուծության անավարտության և դրանից բխող ռիսկերի վերաբերյալ:
Աֆորիզմներ
Վերջը լավ լինի:
Ճտերն աշնանն են հաշվում:
Լավ սկիզբը բերում է լավ ավարտի:
Միայն աշխատանքի վերջում ենք առավել լիարժեք գիտակցում, թե որքան խնդիրներ ենք ունեցել:
Լավ է ուշ, քան երբեք:
Ուշ լինի, նուշ լինի:
Յոթ չափիր, մեկ կտրիր:
Հոգեվերլուծությունը թան չէ, ամեն մարդու բան չէ:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.