ԲացՄուգ
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ»
Տրանսֆերն աշխարհընկալման միջոց է, որը նաև նպաստում է այցելուի նևրոզը հոգեվերլուծական աշխատանքի հետազոտման օբյեկտ դարձնելուն: Այցելուի անձի և նևրոզի բազմաթիվ մանրամասներ արտահայտվում են նրա տրանսֆերի միջոցով:
Տրանսֆերի ուշադիր վերլուծությունը հնարավորություն է տալիս հայտնաբերելու նևրոզի այնպիսի մանրամասներ, որոնք առաջին հայացքից աննկատ են, սակայն շատ կարևոր են: Դրանց բացահայտումն ուղղակիորեն նպաստում է բուժման արդյունավետությանը:
Երազների, ազատ ասոցիացիաների, ինչպես նաև տրանսֆերի վերլուծության միջոցով ստացված տեղեկությունները «հասարակ, կենցաղային» տրամաբանության միջոցով բացահայտելն անհնար է:
Ենթագիտակցության բազմաթիվ դիմադրություններ և պաշտպանական մեխանիզմներ խանգարում են խորքային ինֆորմացիայի գիտակցմանը: Միևնույն ժամանակ «տրանսֆերենցիալ» հարաբերություններում նման խորքային ինֆորմացիան, բազմաթիվ դիմադրությունների առկայության պատճառով, արտահայտվում է անուղղակի ձևով:
Վերլուծելով այցելուի տրանսֆերը՝ վերլուծողն օգնում է նրան ճանաչել սեփական անձի՝ մինչ այդ անծանոթ նևրոտիկ առանձնահատկությունները: Կարելի է ասել, որ դասական վերլուծական գործընթացում տրանսֆերի վերլուծությունն այցելու-թերապևտ համագործակցության հիմնական միջոցն է:
Եթե «մարմնական» բժշկությունում այցելուն «բերում է» բժշկի կաբինետ իր մարմինն ու հիվանդ օրգան-համակարգերը՝ դրանց օբյեկտիվ հետազոտությունների արդյունքների հետ միասին, ապա «վնասված» հոգեկանի ոչ նյութական լինելու պատճառով՝ նման «մեխանիկական» մոտեցումն անհնար է:
Գոյություն չունեն հոգեկանի օբյեկտիվ, վստահելի հետազոտություններ: Նևրոզով տառապող մարդը չի կարող հոգեթերապևտիկ սեանսի ժամանակ գիտակցորեն, ամբողջ խորությամբ և ճշտությամբ ներկայացնել իր հիվանդությունը (խնդիրները),քանի որ շատ ներկայացվելիք նյութեր չեն գիտակցվում՝ թաքնված լինելով դիմադրությունների շերտերի տակ:
Այսպիսով՝ տրանսֆերի վերլուծությունը հնարավորություն է ստեղծում՝ բացահայտելու այցելուի հոգեկանի մինչ այժմ չգիտակցված շերտերը:
Համեմատելով վերլուծական թերապիան հայելու հետ՝ կարելի է ասել, որ այցելուի պատկերի մաքրությունն այդ հայելու մեջ կախված կլինի «հայելի-թերապևտի» «անաչառությունից, դրա մաքրությունից, հարթության աստիճանից»:
Այս «մաքրությունը» համարժեք է հոգեթերապևտի չեզոքությանը, նրա վերլուծվածության աստիճանին և խորությանը:
Մասնագիտական գրականության մեջ նշված է, որ հոգեթերապևտը պետք է ներկայանա որպես «դատարկ տեղ», չաղավաղի այցելուի տված և արտահայտած ինֆորմացիան իր՝ հոգեթերապևտի անցյալից ներկա բերված պատկերացումներով, դիրքորոշումներով և փորձով: Կարելի է ասել, որ նևրոզի վերլուծությունն ինչ–որ տեղ համարժեք է տրանսֆերի վերլուծությանը:
Իմանալով, որ այցելուն թերապևտին նախքան բուժական (վերլուծական) աշխատանքի սկիզբը չի ճանաչել՝ կարելի է համոզված լինել, որ այցելուի վերաբերմունքը թերապևտի նկատմամբ «խոսում է այցելուի անցյալի մասին» (նրա խնդիրների, արժեքների, բնավորության գծերի, դիրքորոշումների, նախասիրությունների և պատկերացումների մասին):
Վիրաբուժական աշխատանքում կիրառվող վիրաբուժական սեղանը, որի վրա տեղավորվում է հիվանդի մարմինը, հոգեվերլուծական աշխատանքում համարժեք է տրանսֆերին: Այն՝ իբրև մի հայելի, իր մեջ արտացոլում է այցելուի հոգեկանը և նրա հիվանդագին արտահայտումները, որոնք սկիզբ են առել նրա վաղ մանկական հասակից:
Աֆորիզմներ
Մի' դատիր, որ չդատվես:
Բարեկամիդ հետ սեղա՛ն նստիր, բայց առևտուր մի' արա:
Աչքը տեսածից է վախենում:
Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:
Ճանաչի'ր ինքդ քեզ:
Ամեն փայլող բան ոսկի չէ:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ»
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.