ԲացՄուգ
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ»
Ցանկացած քիչ թե շատ երկարատև աշխատանքային գործունեություն ենթադրում է մի շարք նախնական պայմանավորվածություններ: Բացառություն չէ նաև հոգեվերլուծական աշխատանքը: Այստեղ խոսքն այցելու-վերլուծող երկարատև համագործակցության պայմանների մասին է:
Վերլուծական աշխատանքի որակը և արդյունավետությունը պայմանավորող գործոնները բազմազան են:
Դրանց շարքում, սակայն, կարևոր դեր են խաղում հետևյալ կետերի վերաբերյալ պայմանավորվածությունները և դրանց պահպանումն աշխատանքային փոխհարաբերությունների ողջ ընթացքում․
- հանդիպման ձևը և տեղը՝ օնլայն կամ օֆլայն, բջջային կապ, «Սկայպ», «Վայբեր», «Զում» կամ կոնկրետ գրասենյակ, հոգեբանական կենտրոն, կաբինետ,
- օրը և ժամը,
- հանդիպման տևողությունը,
- հանդիպումների հաճախականությունը,
- վճարման կարգը, չափը և ձևը,
- բացակայությունների կարգը,
- ուշացումների կարգը,
- արձակուրդների կարգը,
- համատեղ վերլուծական աշխատանքի ավարտը կամ ընդհատումը,
- կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
Հոգեվերլուծողն աշխատանքը սկսելիս չպետք է այցելուին երաշխիքներ տա նրա ապաքինման վերաբերյալ:
Այցելուի (վերլուծվողի) հաջողությունները կախված են բազմաթիվ գործոններից, որոնցից շատերն անկանխատեսելի են և հաճախ կախված չեն ոչ վերլուծողից, ոչ էլ վերլուծվողից: Խոստումներ տալը քեզնից կախում չունեցող գործոնների պարագայում, մեղմ ասած, անշնորհակալ բան է:
Լավագույն դեպքում, վերլուծողը կարող է խոստանալ անել իրենից կախված ամեն ինչ՝ այցելուի ապաքինմանը նպաստելու համար: Մասնագետը կարող է վերլուծվողի ախտորոշումը ճշտելուց հետո հայտնել, թե արդյոք նրա խնդիրները վերլուծական աշխատանքի միջոցով սկզբունքորեն կարգավորվող են: Ցանկացած վերլուծվողի համար սա շատ կարևոր տեղեկություն է:
Հոգեվերլուծողը (ինչպես նաև ցանկացած բժիշկ) պատասխանատու է իր աշխատանքի որակի, այլ ոչ թե արդյունքի համար:
Եթե մասնագետը երաշխիք է տալիս վերջնական դրական արդյունքի վերաբերյալ կամ նշում է «հաջողության» հասնելու ստույգ վերջնաժամկետ, ապա հնարավոր է, որ նա․
- բավարար պատրաստված մասնագետ չէ,
- ազնիվ անձնավորություն չէ,
- անբավարար պատրաստված անազնիվ մասնագետ է։
Երկու կողմերն աշխատանքի մեկնարկից առաջ և նույնիսկ աշխատանքի ընթացքում չպետք է բարեկամական կամ այլ մտերմիկ հարաբերություններ ունենան: Հակառակ դեպքում դա կարող է խիստ բարդացնել առանց այն էլ բարդ վերլուծական փոխհարաբերությունները, հանգեցնել վերլուծական աշխատանքի որակի կտրուկ անկման, ընդհուպ՝ մինչև ընդհատում:
Ցանկալի է, որ թերապևտը հետևի իր արտաքին տեսքին: Ցանկալի է, որ այն լինի ո՛չ ընդգծված նորաձև, ո՛չ էլ խիստ հնաոճ: Դա նույնպես կնպաստի «չեզոք-բարյացակամ» վերաբերմունքի պահպանմանը:
Շատ կարևոր է, որ այցելուն նույնպես ձգտի «չեզոք» վերաբերմունք ունենալ վերլուծողի անձի նկատմամբ:
Բացարձակ առումով դա, իհարկե, անհնար է, սակայն հարկավոր է մշտապես ձգտել դրան և խանգարող բոլոր հույզերն ու զգացմունքները վերլուծել՝ իբրև կարևոր ախտանիշներ: Այդ չեզոքությանը ձգտելու և մշտապես դրան մոտենալու նպատակով ցանկալի է, որ այցելուն և վերլուծողը մշտապես վերլուծեն իրենց «փոխանցումները» (տրանսֆերները):
Աշխատանքի ընթացքում՝ հատկապես առաջին շրջանում, ցանկալի է, որ այցելուն չկարդա հոգեբանական և հոգեթերապևտիկ գրականություն, չդիտի նման բովանդակությամբ ֆիլմեր և խուսափի նման բովանդակությամբ խոսակցություններից և բանավեճերից: Սա կարևոր է, քանի որ այդ ոլորտի ինֆորմացիան, հաճախ շատ նման լինելով այցելուի «ներքին խնդիրներին», միևնույն ժամանակ բոլորովին չի համապատասխանում դրանց:
Դա ապակողմնորոշում է այցելուին, բարդացնում և երկարաձգում աշխատանքի ընթացքը: Վերլուծությունը դառնում է ավելի տևական, նվազում է առաջխաղացման ինտենսիվությունը և ավելանում են ֆինանսական ծախսերը:
Ցանկալի է, որ վերլուծական աշխատանքի ողջ ընթացքում այցելուն չկայացնի իր կյանքի համար շատ կարևոր նշանակություն ունեցող որոշումներ՝ ամուսնություն, ամուսնալուծություն, աշխատանքային ոլորտի կամ բնակության վայրի կտրուկ փոփոխություն և այլն:
«Ալյանսի» շրջանակում կարելի է խոսել նաև դիմելաձևի, դիստանցիայի և դիստանցիայի դինամիկայի մասին: Նշված թեմաները կներկայացվեն հաջորդ դասախոսություններում:
Վերլուծական աշխատանքի ընթացքում շատ կարևոր է չփոփոխել նախապես ձեռք բերված երկկողմանի համաձայնությունները: Դա հնարավորություն է տալիս ստեղծելու արդյունավետ աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ՝ այսպես կոչված «աշխատանքային ալյանս»:
Աֆորիզմներ
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Պայմանը պայման է:
Երբեք մի ասա երբեք:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Պարտքը վճարումով է գեղեցիկ (լատ․)։
Օրենքը խիստ է, սակայն օրենք է (լատ․)։
Բժիշկը բժշկում է, Աստված՝ լավացնում (լատ․)։
Կորցրած ժամանակը հետ չես բերի:
Իմանալ չի նշանակում կարողանալ:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ»
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.