ԲացՄուգ
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ
Վերլուծական թերապիան, ինչպես գրեթե ամեն ինչ, ունի սկիզբ և վերջ: Միևնույն ժամանակ, կյանքում հանդիպող բազմաթիվ հասկացություններ չունեն հստակ ժամանակային կամ տարածական սահմաններ:
Բոլոր սահմանները պայմանական են և սահմանվել են մարդկանց կողմից: Օրինակ՝ բնության մեջ չկան հիվանդներ կամ առողջներ: Չկա հստակ սահման, որից հետո երեխան դառնում է երիտասարդ կամ մեծահասակ:
Ամեն ինչ հարաբերական է: Սահմանները և բաժանարար գծերը ստեղծում ենք մենք՝ հեշտացնելու համար մեր կյանքը, պարզեցնելու համար աշխարհաճանաչությունը: Թերապիայում նույնպես կան հասկացություններ աշխատանքի ժամանակային սահմանների վերաբերյալ: Ինչպես բոլոր տեսակի սահմանները, դրանք էլ են պայմանական բնույթ կրում:
Համատեղ աշխատանքի սկզբում այցելուն և թերապևտը պայմանավորվում են աշխատանքային կանոնների, փոխհարաբերությունների և մի շարք սկզբունքների վերաբերյալ: Սակայն ավարտի ժամկետները բաց են մնում:
Կարևոր է հոգեվերլուծական գործընթացի ավարտի վերաբերյալ բավարար պատկերացումներ ունենալ, սակայն կարևոր է նաև ճիշտ վերաբերվել հոգեվերլուծական գործընթացի մեկնարկին:
Հոգեվերլուծության մեջ անկարևոր մանրուքներ չկան՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բուն թերապևտիկ գործընթացների առումով:
Առաջին հայացքից, թերապիայի մեկնարկի վերաբերյալ, պետք է որ, հարցեր չառաջանային, սակայն յուրաքանչյուր այցելուի դեպքում թերապիայի սկիզբը տարբեր է՝ կախված վերլուծության մասին նրա տեղեկացվածության աստիճանից, թերապևտիկ աշխատանքի վերաբերյալ նրա սպասումներից և այլն:
Ցանկալի է նկատի ունենալ այցելուի ֆինանսական և անձնական հանգամանքները, նրա զբաղվածությունը՝ լիարժեք վերլուծական աշխատանք կատարելու առումով:
Բացի այդ, շատ կարևոր է հաշվի առնել նաև այցելուի հոգեբանական դիրքորոշումը, մոտիվացիան և նրա՝ հոգեվերլուծություն սկսելու «պատրաստվածությունն ու դրա աստիճանը»:
Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ նևրոտիկ անձնավորությունը, գտնվելով իրեն տառապանք պատճառող գանգատների ազդեցության տակ, դիմում է հոգեվերլուծության օգնության, կարծես դիմում է բժշկի՝ լիարժեք չպատկերացնելով հոգեվերլուծության էությունը:
Մի քանի սեանսից հետո տեսնելով, թե ինչպիսի խորքային շերտեր են ենթարկվում վերլուծության, ինչպիսի խնդիրներ են ի հայտ գալիս ենթագիտակցությունից և ինչ ծավալի աշխատանք պետք է ինքը կատարի վերլուծության ընթացքում՝ նա արտահայտված կերպով «դիմադրում է» դրան:
Լինում են դեպքեր, երբ այցելուն ընդհատում է իր վերլուծությունը դրա աշխատատարության կամ նախապես չհաշվարկված ծախսատարության պատճառով:
Աշխատանքի ընդհատումից խուսափելու համար հարկավոր է ներածական հանդիպումների ժամանակ հնարավորինս մանրամասն քննարկել սպասվող «դժվարությունները» և հնարավորություն տալ վերլուծվողին` ինքնուրույն ընտրելու թերապիան սկսելու ժամկետը և ինտենսիվությունը:
Հոգեվերլուծության ավարտ ասելով՝ հասկանում ենք վերլուծողի հետ այցելուի անձնական հոգեվերլուծության ավարտը:
Ֆրեյդը մի աշխատություն ունի, որը հատուկ նվիրված է վերլուծության ավարտին և կոչվում է՝ «Վերլուծություն՝ վերջնական և անվերջ»: «Վերջնական վերլուծություն» ասելով` նա նկատի ունի վերլուծող-վերլուծվող զույգի համատեղ աշխատանքը, որն, ի վերջո, մի օր ավարտվում է: «Անվերջ վերլուծությունն», ըստ Ֆրեյդի, հետագա կյանքում վերլուծվողի շարունակական ինքնուրույն վերլուծական աշխատանքն է:
Լինում են դեպքեր, երբ այցելուն ինչ-ինչ պատճառներով ընդհատում է իր աշխատանքը վերլուծողի հետ և որոշ ժամանակ անց շարունակում և ավարտում է այն մեկ այլ վերլուծողի հետ: Նշենք, որ այցելուի իրավունքն է՝ իրեն առավել համապատասխան մասնագետ ընտրելը:
Ի՞նչ ցուցանիշներ կարելի է դիտարկել վերլուծական աշխատանքի ավարտը փաստելու համար․
- Ըստ որոշ մասնագետների՝ աշխատանքը կարելի է ավարտված համարել, երբ այցելուն մասնագետի հետ միասին բավարար վերլուծական մշակման է ենթարկել իր էդիպյան բարդույթը:
- Թերապիան կարելի է ավարտած համարել, երբ այցելուն մասնագետի օգնությամբ գտնում է իր անձնային խնդիրների խորքային արմատները՝ դրանով իսկ ազատվելով նևրոզից:
- Հոգեվերլուծությունը կարելի է համարել ավարտված, երբ այցելուն սովորում է շարունակաբար ինքնուրույն անել այն աշխատանքը, որը նա կատարում էր հոգեվերլուծողի հետ միասին, այն է՝ հնարավորինս օբյեկտիվորեն վերլուծել սեփական հոգեբանական խորքային խնդիրները:
- Աշխատանքը կարելի է ավարտված համարել, երբ այցելուն դառնում է վերլուծող: Այս առումով հարկավոր է ասել, որ հոգեվերլուծողը բավարար վերլուծված այցելուն է, կամ հակառակը՝ լիարժեք «բուժված» այցելուն վերլուծող է:
Իհարկե, անձնային համատեղ հոգեվերլուծության ժամանակ հնարավոր չէ վերլուծել անձի բոլոր խնդիրները: Առաջին հերթին՝ վերլուծվում են անձի «միջուկային», հիմնական խնդիրները: Երկրորդական բնույթի խնդիրները կամ վերլուծվում են «մնացորդային» սկզբունքով, կամ էլ այցելուն դրանք հետագայում վերլուծում է ինքնուրույն:
Աֆորիզմներ
Դժվարը սկսելն է:
Ինչն ունի սկիզբ, ունի ավարտ:
Լավ սկիզբը բերում է լավ ավարտի:
Յոթ անգամ չափիր՝ մեկ անգամ կտրիր:
Ճտերն աշնանն են հաշվում:
Իմաստությունը գալիս է տարիքի հետ, սակայն երբեմն տարիքը գալիս է մենակ:
Եթե վերլուծության միջոցով հաջողվում է ստեղծել պացիենտի Ես-ի կայուն գործունեության համար բարենպաստ հոգեբանական պայմաններ, ապա վերլուծական աշխատանքը կարելի է համարել ավարտված: Զ․Ֆրեյդ
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.