ԲացՄուգ
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Մեկնաբանությունը հոգեվերլուծական աշխատանքի ամենակարևոր մասերից մեկն է: Որակյալ մեկնաբանություն տալու ունակությունը կախված է աշխատանքային փորձից: Աշխատանքի առաջին շրջանում մեկնաբանություններ անում է հիմնականում վերլուծողը: Նա օրինակ է ծառայում այցելուին՝ մեկնաբանելով նրա ախտանիշներն ու գանգատները:
Դասական վերլուծության մեջ մեկնաբանություն ասելով` հասկանում ենք վերլուծման ենթակա նյութերի պարզաբանում, դրանց ենթագիտակցական իմաստների վերհանում, խոսքայնացում (վերբալացում):
Մեկնաբանությունների, պարզաբանումների և համատեղ քննարկումների շնորհիվ՝ հնարավոր է դառնում վերլուծվողի չգիտակցված, արտամղված հոգեկան վնասվածքների գիտակցումը, «հոգեկանի վերակառուցումը» և նոր վարքագծի ու հարաբերությունների ձևավորումը: Այս գործընթացը կոչվում է «մշակում» և ներկայացված է Զ․ Ֆրեյդի` 1914 թվականին հրապարակված «Վերհիշում, կրկնություն, մշակում» հոդվածում:
Ժամանակի ընթացքում այցելուն ավելի հաճախ է սկսում ինքնուրույն մեկնաբանություններ անել․ վերլուծում է սեփական խնդիրները, թեթևացնում կամ ամբողջովին լուծում դրանք և միժամանակ զարգացնում մեկնաբանություններ անելու իր ունակությունը:
Ցանկալի է, որ թե՛ թերապևտը և թե՛ այցելուն գիտական առումով «համեստորեն» մեկնաբանեն նյութը՝ չտալով վերջնական կարծիք:
Քանի որ այցելուի գիտակցությունը դեռ ի վիճակի չէ ինքնուրույն գտնելու ախտանիշի պատճառն, անիմաստ է նևրոտիկ անձնավորությունից պահանջել, որ նա գտնի իր պրոբլեմի պատճառահետևանքային լուծումը (պատասխանը):
Գանգատի պատճառը գտնելու համար ցանկալի է պատճառի հնարավոր շատ տարբերակներ տալ: Ենթագիտակցությունն այդ բազմաթիվ տարբերակներից ինքնուրույն կընտրի անհրաժեշտ մասերը և դրանցով կկառուցի միակ ճիշտ մեկնաբանություն պարունակող տարբերակը:
Տարբերակներից որևէ մեկին գնահատական տալ չի թույլատրվում, ցանկացած տարբերակ և մեկնաբանություն իրավունք ունի գոյություն ունենալու: Որևէ տարբերակի կամ մեկնաբանության վերաբերյալ նույնիսկ դրական գնահատականը կարող է արգելակել կամ խաթարել ենթագիտակցության հետազոտական և միաժամանակ ախտորոշիչ աշխատանքը:
Գանգատի պատճառը գտնելուն պես ախտանիշն անհետանում է: Խոսքը վերաբերում է նևրոտիկ ֆունկցիոնալ խանգարումներին, որոնց պարագայում չկա օրգանական ախտահարում: Այս օրինաչափությունն, ինչպես նշեցինք, ունի և՛ ախտորոշիչ, և՛ բուժական նշանակություն:
Օրինակ՝ եթե այցելուն ունի նևրոտիկ կպչուն վիճակ, և նա, ըստ իրեն, գտել է դրա պատճառն, ապա այդ վիճակը պետք է ինքնաբերաբար կարգավորվի: Քանի դեռ այդ կպչուն վիճակը վերացած չէ, նշանակում է՝ պատճառը գտնված չէ, կամ գտնված է պատճառի մի մասը:
Ինչպես և ամեն հարցում, վերլուծական «պատճառը» բազմագործոն է: Հնարավոր է, որ այցելուն գտել է գործոններից մի քանիսը, սակայն ոչ բոլորը: Այստեղ գործում է «բանալի-կողպեք» սկզբունքը: Եթե բանալու ատամիկներից մի քանիսը կամ նույնիսկ մեկը չի համապատասխանում կողպեքին, այն չի բացվում:
Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մեկնաբանությունը կարող է հանգեցնել վերլուծվողի հոգեկան անհարմարության և վնասվածքի:
Մեկնաբանության հետևանքով՝ մարդիկ կարող են շատ ցավոտ պահեր ապրել: Որոշ դեպքերում նույնիսկ խորհուրդ է տրվում նրանց հետ աշխատել առանց մեկնաբանության: Առավել զգույշ պետք է լինել այն այցելուների հետ, որոնք ունեն հոգեմարմնական խնդիրներ, քանի որ նրանց հոգեկանը բավարար ճկուն չէ նորն ընդունելու հարցում:
Պարբերաբար այցելուին կարելի է հիշեցնել այն հանգամանքը, որ մեկնաբանությունը կրում է ենթադրության բնույթ: Ցանկալի է մեկնաբանությունները զուգորդել «հնարավոր է», «գուցե», «կարող է», «երևի» և այլ նմանատիպ արտահայտություններով: Դրանով ցույց ենք տալիս մեկնաբանության ոչ պարտադիր բնույթը:
Որոշ սկսնակ վերլուծողներ, հոգեբաններ և հոգեթերապևտներ երբեմն իրենց վաղաժամ և կոպիտ մեկնաբանություններով նպաստում են այցելուի, այսպես կոչված, «ակտինգ աուտ»-ին, երբ այցելուն ասես «դուրս է թռչում» հոգեթերապևտիկ հարաբերություններից: Նա կարող է բաց թողնել հերթական հանդիպումը կամ անգամ ընդհանրապես ընդհատել իր թերապիան:
Նման դեպքերից խուսափելու նպատակով՝ ցանկալի է պակասեցնել մեկնաբանությունների ինտենսիվությունը: Դա կնվազեցնի վերլուծվողի դիմադրություններն աշխատանքին, ինչն, իր հերթին, կնպաստի թերապևտիկ գործընթացի առավել արդյունավետ ընթացքին:
Վերլուծողի այդ ինտենսիվ, սակայն վաղաժամ մեկնաբանությունները կոչվում են «վայրի հոգեվերլուծություն»:
Նման երևույթ կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ այցելուն, դեռ բավարար վերլուծական հմտություններ չունենալով, «շտապում է լավանալ»: Բնական է, որ վերլուծական աշխատանքի որակը դրանից կտուժի, իսկ թերապիայի տևողությունը կերկարի:
Աֆորիզմներ
Ժամանակին ասված խոսքը ոսկի է:
Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Շտապողի կինը տղա չի բերում (հայկական)։
Մի՛ վնասիր:
Երբեք մի՛ ասա երբեք:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.