ԲացՄուգ
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ»
Հոգեվերլուծական շրջանակ ասելով՝ հասկանում ենք այն բոլոր պայմանները, որոնք նպաստում են վերլուծական հարաբերությունների և աշխատանքի որակին:
Վերլուծական ուղղություններն՝ իբրև բուժական մեթոդ, տարբերվում են մյուս թերապևտիկ ձևերից ինչպես էությամբ, այնպես էլ օգտագործվող տեխնիկաներով և աշխատանքային սկզբունքներով:
Հոգեվերլուծական շրջանակի բաղկացուցիչ մասերն են․
- վերլուծական սեանսների անցկացման վայրը,
- հանդիպումների հաճախականությունը,
- հանդիպումների տևողությունը,
- միջանձնային դիստանցիան և դիստանցիայի դինամիկան,
- վերլուծողի և վերլուծվողի մարմնի դիրքը սեանսի ժամանակ,
- վճարման ձևը, չափը և կարգը,
- բացակայությունների վերաբերյալ պայմանավորվածությունները,
- ուշացումների վերաբերյալ պայմանավորվածությունները,
- արձակուրդի վերաբերյալ պայմանավորվածությունները,
- աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածությունները,
- աշխատանքային մեթոդների և տեխնիկաների վերաբերյալ պայմանավորվածությունները՝ ազատ ասոցիացիաների, երազների, տրանսֆերի և կոնտրտրանսֆերի վերլուծությունը:
Հոգեվերլուծական շրջանակի պահպանումը թերապևտիկ աշխատանքի որակի հիմնական գրավականն է: Շրջանակի «պատերի» միջոցով ստեղծված դաշտը մի մեծ «խողովակի» պես ուղղություն է տալիս այցելուին և թերապևտին՝ համակարգելով նրանց աշխատանքը:
Շրջանակի շնորհիվ՝ հնարավոր է դառնում դիտարկել այցելուին և նրա նևրոզը իբրև աշխատանքային օբյեկտներ: Ինչ-որ առումով, շրջանակը նման է վիրահատական սեղանի, որի վրա տեղադրում են հիվանդի մարմինը՝ ֆիզիկական միջամտություններ կատարելու նպատակով: Վերլուծության պարագայում միջամտությունները կատարվում են վերլուծական շրջանակի պահպանման միջոցով:
Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը նշում էր, որ թերապիայի ընթացքում այցելուն պետք է պահպանի ժուժկալություն, ինչը կնպաստի նրա նևրոտիկ պրոբլեմների առավել ուժեղ արտահայտմանը: Դա, իր հերթին, հնարավորություն կտա բուժումը առավել խորքային և արդյունավետ դարձնել:
Այցելուի տառապանքները, ցավերը բուժման ընթացքում նվազեցնելու նպատակով հարկավոր է կիրառել մի շարք միջոցներ, որոնք, թեթևացնելով հուզական լարումը, միևնույն ժամանակ հնարավորություն կտան շարունակելու վերլուծական աշխատանքը:
Նման միջոցներ են, օրինակ, աշխատանքի ինտենսիվության թուլացումը, այցելուին իր արտահայտման մեջ ավելի շատ ազատություններ տալը: Լինում են նաև դեպքեր, երբ մեկ կամ մի քանի հանդիպում անցնում է գրեթե կատարյալ լռության մեջ: Դա շատ ավելի օգտակար է վերլուծական աշխատանքի համար, քան պահանջելը, որ վերլուծվողը խոսի ամեն գնով: Հետագայում նման լռությունների հետևանքով աշխատանքը կարող է կտրուկ առաջխաղացում ապրել:
Աֆորիզմներ
Պարտքը վճարումով է գեղեցիկ:
Շտապողի կինը տղա չի բերի:
Կադրերը որոշում են ամեն ինչ:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Չափդ ճանաչիր:
Հանդիպման վայրը փոխել չի կարելի:
Ինչ ցանես, այն էլ կհնձես:
Լավ ախտորոշվում է, լավ բուժվում է (լատ․)։
Բժիշկը բուժում է, Աստված լավացնում է (լատ․)։
Մի վնասիր (լատ․)։
Բուժված այցելուն պատրաստի մասնագետ է (ԱՆ):
Մասնագետը լավ բուժված այցելու է (ԱՆ):
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերպիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ»
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
- Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 1.
- Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
- Թեստ 2.
- Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
- Թեստ 3
- Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
- Թեստ 4.
- Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 5.
- Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
- Թեստ 6.
- Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
- Թեստ 7.
- Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 8.
- Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
- Թեստ 9.
- Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 10.
- Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
- Թեստ 11.
- Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
- Թեստ 12.
- Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
- Թեստ 13.
- Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
- Թեստ 14.
- Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
- Թեստ 15.
- Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
- Թեստ 16.
- Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
- Թեստ 17.
- Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
- Թեստ 18.
- Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
- Թեստ 19.
- Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
- Թեստ 20.
- Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
- Թեստ 21.
- Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
- Թեստ 22.