ԲացՄուգ
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հանդիպումները համարվում են արտահերթ, երբ տեղի են ունենում նախապես պայմանավորված հաճախականությունից դուրս:
Արտահերթ հանդիպումներ կարող են տեղի ունենալ ինչպես այցելուի, այնպես էլ թերապևտի նախաձեռնությամբ` կողմերի համաձայնությամբ: Կողմերը լրացուցիչ հանդիպման առաջարկներից հրաժարվելու իրավունք ունեն:
Արտահերթ հանդիպումներն անցկացնելիս հարկավոր է պահպանել «հոգեվերլուծական շրջանակի» բոլոր կանոններն՝ անցկացման տեղը կամ ձևը, պայմանավորված օրը, ժամը, տևողութունը և այլն: Արտահերթ հանդիպումները վճարվում են այնպես, ինչպես հերթականները:
Վճարման փաստը նպաստում է «աշխատանքային շրջանակի» պահպանմանն, ինչպես նաև լրացուցիչ հանդիպման իրական դրդապատճառների բացահայտմանը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ արտահերթ հանդիպումը կամ հանդիպումները լրացնում են թերապևտի բացակայության պատճառով չկայացած սեանսները:
Արտահերթ հանդիպման առաջարկ թերապևտի կողմից կարող է լինել հետևյալ դեպքերում․
1․ Երբ վերլուծողի պատճառով այցելուն մեկ կամ մի քանի սեանս է բաց թողել: Նման երևույթ շատ հազվադեպ է հանդիպում՝ հոգեվերլուծողների մեծ մասը մեկ աշխատանքային տարվա կտրվածքով չի բացակայում և չի ուշանում և ոչ մի անգամ:
2. Երբ այցելուն բաց է թողել մեկ կամ երկու սեանս:
3. Երբ այցելուն, ըստ վերլուծողի, լրացուցիչ աշխատանքի կարիք ունի, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռ չի դիմել այդ հարցով:
Արտահերթ հանդիպումներ՝ այցելուի ցանկությամբ․
1․ Երբեմն այցելուի կյանքում առաջանում են այնպիսի արտակարգ իրավիճակներ, երբ մասնագիտական արտահերթ օգնության կարիքը դառնում է անհետաձգելի: Նման դեպքերում այցելուն իրավունք ունի լրացուցիչ հանդիպում խնդրելու թերապևտից:
2․ Լինում են դեպքեր, երբ ընթացիկ հաճախականությունը բավարար չէ «կուտակված» նյութի վերլուծության համար: Նման պարագայում այցելուն կարող է լրացուցիչ հանդիպում խնդրել թերապևտից:
3․ Երբ այցելուի մոտ հարց է առաջանում՝ ավելացնե՞լ հիմնական սեանսների հաճախականությունը, թե՞ ոչ: Այս դեպքում կարելի է մի քանի արտահերթ սեանս անցկացնել՝ պարզելու համար կանոնավոր սեանսների հաճախականությունն ավելացնելու անհրաժեշտությունը:
4. Արտահերթ հանդիպում անցկացնելու հիմքում կարող է լինել նաև թերապևտին լրացուցիչ անգամ տեսնելու, նրա հետ շփվելու «տրանսֆերային» միտումը:
5․ Հնարավոր է արտահերթ հանդիպման ցանկության առաջացում վախի ազդեցության ներքո, երբ այցելուն մտածում է, թե չի կարող ինքնուրույն հաղթահարել իր «անհանգստությունները» մինչև հաջորդ հանդիպումը:
Վերլուծական աշխատանքում, հատկապես՝ հայաստանյան իրականությունում, հաճախ են լինում դեպքեր, երբ այցելուն խնդրում է «տեղափոխել» իր սեանսը մեկ այլ ժամ կամ օր: Վերլուծության դասական կանոնների համաձայն՝ «տեղափոխված» սեանսը պետք է համարվի լրացուցիչ: Վճարվում է և՛ բաց թողնված սեանսը, և՛ «տեղափոխվածը»:
Հնարավորությունների սահմաններում ցանկալի է ընդառաջել լրացուցիչ հանդիպում ստանալու այցելուի ցանկությանը: Սակայն, բացի լրացուցիչ սեանս բերված նյութից, ամեն անգամ հարկավոր է փորձել վերլուծել նաև հանդիպման արտահերթության պատճառը: Դա շատ կարևոր է և օգտակար թերապիայի առաջխաղացման համար:
Երբ արտահերթ հանդիպումները սկսում են հաճախ կրկնվել, կարելի է մտածել դրանց «օրինական» կարգավիճակ տալու մասին: Շաբաթվա պարբերական հանդիպումները կարելի է ավելացնել մեկով: Այդ նպատակով, ինչպես վերը նշեցինք, կարելի է մի քանի լրացուցիչ սեանս անցկացնել՝ դրանց անհրաժեշտությունը ճշտելու համար:
Ամեն դեպքում, լրացուցիչ հանդիպման որոշումը պետք է կայացվի երկու կողմերի համաձայնությամբ և պատասխանատվությամբ՝ պահպանելով վերլուծական աշխատանքի կանոնները, հատկապես հետևյալը` «Սեանսների հաճախականությունն ու վարձավճարն ավելացնել կարելի է, սակայն պակասեցնել՝ ոչ»: Դա «վերլուծական շրջանակի» ևս մեկ կարևոր բաղադրիչ է:
Աֆորիզմներ
Պայմանը պայման է:
Dura lex sed lex (լատ․). Օրենքը խիստ է, սակայն օրենք է:
Խոստացար՝ արա:
Պարտքը վճարումով է գեղեցիկ:
Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.