ԲացՄուգ
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաաշխատանքային հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք խոսակցություններ և շփումներ վերլուծողի և վերլուծվողի միջև, որոնք տեղի են ունենում սեանսների միջև ընկած ժամանակահատվածում:
Դրանք պետք է կրեն մասնագիտական բնույթ և բացառապես ուղղված լինեն այցելուի հոգեվերլուծական շահերի բավարարմանը:
Հոգեվերլուծական պրակտիկան, լինելով տեխնիկական առումով լավ մտածված և կանոնակարգված, նախատեսում է աշխատանքային հաղորդակցում ծավալել միայն սեանսների սահմաններում:
Առանց այն էլ բարդ վերլուծական գործընթացը էլ ավելի չբարդացնելու համար՝ սեանսից դուրս տեղի ունեցող բոլոր փոխհարաբերությունները՝ լինեն դրանք բարեկամական, անձնային կամ գործարար բնույթի, ցանկալի է բացառել, իսկ նման միտումները մշտապես վերլուծել՝ ձգտելով դրանք հասցնել զրոյի:
Աշխատանքից դուրս այցելուն կարող է դիմել վերլուծողին տարբեր պատճառներով․
- իր հոգեվիճակի վատթարացման պատճառով լրացուցիչ սեանսի մասին պայմանավորվելու համար,
- վերլուծական աշխատանքի վերաբերյալ ծագած տեխնիկական որևէ խնդրի լուծում ստանալու ակնկալիքով, օրինակ՝ հաջորդ սեանսին չմասնակցելու վերաբերյալ զգուշացնելու և պայմանավորվելու համար,
- սեանսներից դուրս խնդիրներ լուծելու ակնկալիքով, երբ դեռ պատրաստ չէ պահպանել «շրջանակի» վերաբերյալ նախապես պայմանավորված կանոնները,
- ստուգելու՝ արդյոք թերապևտն իրեն հիշում է սեանսներից դուրս և ինչպես կվերաբերվի,
- ցանկանում է նվազեցնել ներանձնային լարումները և ազատ խոսել իր խնդիրների մասին սեանսից դուրս, քանի որ «պաշտոնական» աշխատանքի ժամանակ իրեն կաշկանդված է զգում,
- վերլուծողին բարկացնելու ենթագիտակցական մղումով,
- թերապևտից «տրանսֆերային» կախվածություն ունենալու պատճառով,
- և այլն...
Թերապևտի զանգն այցելուին
Թերապևտի զանգերը հիմնականում ունենում են այցելուին սատարելու բնույթ․
- Եթե այցելուի հոգեվիճակը ծանր է և նա լրացուցիչ ուշադրության և օգնության կարիք ունի, ապա զանգերը կարող են կատարվել սեանսների միջև ընկած ժամանակահատվածում՝ այցելուի հոգեվիճակի մասին տեղեկանալու նպատակով։
- Վերլուծողը կարող է զանգահարել այցելուին նաև այն դեպքում, երբ չնախատեսված անհաղթահարելի հանգամանքների առաջացման պատճառով ստիպված է նրան զգուշացնել հերթական սեանսի չեղարկման մասին:
Ըստ դասական վերլուծության՝ հոգեվերլուծողը չպետք է խառնվի այցելուի անձնական կյանքին: Սակայն լինում են դեպքեր, երբ զգույշ և չափավոր միջամտությունը կարող է նպաստել այցելուի հոգեկան խնդիրների թեթևացմանը: Դա կարելի է անել միայն բավարար թերապևտիկ փորձ ձեռք բերելուց հետո:
Ամեն դեպքում, ցանկալի է այցելու-թերապևտ փոխհարաբերությունները սահմանափակել միայն վերլուծական սեանսներով:
Հակառակ պարագայում կարող են առաջանալ լրացուցիչ խնդիրներ, որոնք կբարդացնեն թերապիայի ընթացքն ինչպես թերապևտի, այնպես էլ այցելուի համար:
Աֆորիզմներ
Պայմանը պայման է:
Լավ է քիչ, սակայն՝ լավ:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Չափից ավելի՝ ոչինչ: Սոլոն
Օրենքը խիստ է, սակայն օրենք է: Dura lex sed lex (լատ․)․
Միշտ իմացիր չափը և՛ խոսքում, և՛ լռության մեջ:
Եթե չափն անցնես, ամենահաճելին կդառնա ամենատհաճը: Դեմոկրիտես
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.