ԲացՄուգ
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ
Հոգեվերլուծական աշխատանքում մեծ դեր են խաղում դիմադրությունները: Դիմադրությունը, կարելի է ասել, վերլուծվող անձի արդիական խնդիրների լուծումն արգելակող հիմնական միջոցն է:
Հաճախ դիմադրությունն այնքան արտահայտված է լինում, որ այցելուն սեանսի սկզբից մի որոշ ժամանակ խոսում է իր անձի համար ոչ այնքան կարևոր խնդիրներից՝ դրանք ներկայացնելով իբրև կարևոր:
Իհարկե, ցանկացած նյութ «իրավունք» ունի վերլուծված լինելու և ինքնին խոսում է այցելուի որոշ հոգեկան շերտերի մասին: Սակայն վերլուծության մեջ հաճախ են լինում դեպքեր, երբ այցելուն իր համար կարևոր խնդիրների մասին սկսում է խոսել միայն սեանսի վերջում:
Տվյալ դեպքում «սեանսի վերջ» ասելով՝ հասկանում ենք սեանսի այն ժամանակահատվածը, երբ դեռ ժամանակ կա ինչ-որ խնդիր ներկայացնելու, սակայն այդ խնդիրը վերլուծելու ժամանակ չկա:
Այցելուն, հասկանալով դա, իր համար կարևոր խնդիրը ներկայացնում է սեանսի հենց այդ հատվածում՝ իմանալով, որ բավարար ժամանակ չկա խնդիրը վերլուծելու համար: Հարց է ծագում՝ ինչու է այցելուն սեանսի վերջում ներկայացնում մի խնդիր, որը տվյալ պահին վերլուծելն անհնար է:
Մեկնաբանությունները կարող են լինել բազմաթիվ․
1. Այցելուն ներկայացնում է իրեն հուզող կարևոր նյութը, սակայն դեռ հոգեպես պատրաստ չէ այն վերլուծել: Դա, մի կողմից, թեթևություն է բերում նրան «կատարսիսի» միջոցով, մյուս կողմից՝ ժամանակ է տալիս՝ պատրաստվելու և վերլուծողի հետ հետագայում լուծելու իր համար այդքան կարևոր, սակայն ծանր և ցավոտ խնդիրը:
2. Որպեսզի վերլուծողը մտահոգվի և մինչ հաջորդ հանդիպումը մտածի այցելուի և այդ խնդրի շուրջ: Այսպիսով այցելուն կարող է հետապնդել մի քանի նպատակ: «Պատժել» թերապևտին՝ լրացուցիչ ծանրաբեռնելով նրան, նրա վրա դնել իր պարտավորությունների մի մասը, տնտեսել թերապիայի ժամանակը կամ գումարը:
3. Այցելուն գտնվում է, այսպես կոչված, ամբիվալենտ՝ երկարժեք, հակասական հոգեվիճակում: Դա մի հոգեվիճակ է, երբ մարդը նույն պահին ունենում է իրարամերժ, իրար խիստ հակասող և կատարման համար անհնար ցանկություններ կամ հույզեր: Օրինակ՝ երեխան ցանկանում է վերցնել սեղանին դրված կոնֆետը և միաժամանակ չի ցանկանում անել դա՝ վախենալով ծնողի պատժից:
4. Այցելուն, տարբեր նկատառումներից ելնելով, ցանկանում է միակողմանի ձևով ավելացնել սեանսի տևողությունը: Դրդապատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ՝ այցելուն, ներկայացնելով իր կարևոր խնդիրը թերապևտի համար ոչ հարմար պահին, կարող է դրանով ենթագիտակցորեն ստիպել նրան մեղքի զգացողություն ունենալ, ինչը նրան կխանգարի ժամանակին ավարտել հանդիպումը:
Նման մոտեցումը կարող է բավականին մեծ բեռ լինել մասնագետի համար, քանի որ նա միշտ սպասում է այցելուի կարևոր խնդիրների արտահայտմանը՝ ցանկանալով «առիթը բաց չթողնել», մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հնարավորինս շատ խնդիրներ վերլուծել և թեթևացնել այցելուի տառապանքները:
Այս դեպքում թերապևտը նույնպես կարող է ապրել ամբիվալենտ վիճակ՝ ցանկանալով, մի կողմից, ժամանակին ավարտել սեանսը և պահպանել վերլուծական շրջանակը, մյուս կողմից՝ մարդասիրական նպատակներից ելնելով՝ օգնել մարդուն, որը ներկայացրել է իր ցավոտ խնդիրը: Այնուամենայնիվ, եթե խնդրի լուծումը հրատապ չէ, ցանկալի է հայտնել այցելուին, որ նրա ցանկության դեպքում խնդիրը կվերլուծվի հաջորդ սեանսի ժամանակ:
5. Այցելուն ունի «բաժանման խնդիր», ինչը և արտահայտվում է ցանկացած բաժանման ժամանակ:
6. Կարևորը սեանսի վերջում կարող է արտահայտվել նաև այն պարզ պատճառով, որ մինչ այդ պահն այն եղել է հոգեբանական բազմաթիվ այլ խնդիրների «շերտերով» ծածկված: Նախորդ խնդիրները լուծվել են և առավել խորքային խնդիրը դուրս է եկել մակերես, գիտակցվել է և վերբալացվել:
7. Որպեսզի տեսնի, խանգարի կամ իրեն ցույց տա իրենից հետո եկող այցելուին:
Աֆորիզմներ
Որքան հաճախ ենք մենք կյանքի վերջում գիտակցում այն, ինչի մասին գիտեինք ամբողջ կյանքում: Լ․ Տոլստոյ
Как часто к концу жизни мы осознаем то, о чем знали всю жизнь. Л. Толстой
Լավ է ուշ, քան երբեք:
Ուշ լինի՝ նուշ լինի:
Վերջը լավ լինի:
Այսօրվա գործը վաղվան մի՛ թող:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ >Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ
Դասընթացի բովանդակություն
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
Դասախոսություն 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 1.
Դասախոսություն 2. ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ» Անվճար
Թեստ 2.
Դասախոսություն 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ» Անվճար
Թեստ 3
Դասախոսություն 4. ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ Անվճար
Թեստ 4.
Դասախոսություն 5. ԴԻՍՏԱՆՑԻԱՅԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 5.
Դասախոսություն 6. ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ Անվճար
Թեստ 6.
Դասախոսություն 7. ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ Անվճար
Թեստ 7.
Դասախոսություն 8. ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 8.
Դասախոսություն 9. ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ Անվճար
Թեստ 9.
Դասախոսություն 10. ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 10.
Դասախոսություն 11. ԱԶԱՏ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ Անվճար
Թեստ 11.
Դասախոսություն 12. ԼՌՈՒԹՅՈՒՆ Անվճար
Թեստ 12.
Դասախոսություն 13. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անվճար
Թեստ 13.
Դասախոսություն 14. ՆԵՎՐՈԶԸ ՏՐԱՆՍՖԵՐՈՒՄ, ԿԱՄ «ԲԱԼԸ ՇՈԿՈԼԱԴՈՒՄ» Անվճար
Թեստ 14.
Դասախոսություն 15. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻՄՅԱՆՑ Անվճար
Թեստ 15.
Դասախոսություն 16. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Անվճար
Թեստ 16.
Դասախոսություն 17. ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ Անվճար
Թեստ 17.
Դասախոսություն 18. ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՍԵԱՆՍԻ ՎԵՐՋՈՒՄ Անվճար
Թեստ 18.
Դասախոսություն 19. ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԵԱՆՍԻՑ ՀԵՏՈ Անվճար
Թեստ 19.
Դասախոսություն 20. ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Անվճար
Թեստ 20.
Դասախոսություն 21. ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Անվճար
Թեստ 21.
Դասախոսություն 22. ԱՐՏԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Անվճար
Թեստ 22.